Սիրիայում հայտնաբերվել է ահաբեկիչների կողմից առևանգված արտեֆակտերի թաքստոց
Սիրիացի հատուկ ծառայողները Դամասկոսի արվարձանում՝ Արևելյան Գուտայում, հայտնաբերել են ահաբեկիչների թաքստոց, որում պահված են եղել հնագիտական արտեֆակտներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ikhbariya հեռուստաալիքը։
Արվեստի առևանգված գործերի թվում են մաքսանենգերի համար նախատեսված հնագույն արձանների մասեր և զարդանախշերով և կենդանիների պատկերներով քանդակներ։
Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչության ղեկավարը հայտարարել էր, որ գրեթե անհնար է գնահատել Սիրիայից հանված հնագիտական գտածոների ծավալն ու արժեքը։ Առևանգված արվեստի նմուշները գնահատվում են «հարյուրավոր միլիոններ»։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի նկարչուհու՝ հայրենիքի կարոտն առնելու յուրահատուկ մոտեցումը
- Երբ Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ
- Սիրիայում սկսել են վերականգնել Պալմիրայի հուշարձաններն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության
- Սիրիայի մշակութային ժառանգության ավերումը` ժառանգության պահապանների մտահոգությունների առանցքում