ՔԿ. Զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում զինծառայող Համլետ Հրաչի Ավագյանը մահացել է ձորն ընկնելու հետևանքով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը:
Ստացած մարմնական վնասվածքներից Հ. Ավագյանը մահացել է»,-մանրամասնեց նա։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։