Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում
Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ Սա հարուցել է սրճարանների սեփականատերերի զայրույթը։ Նրանք պնդում են, պայմանագրային պարտավորությունները դադարեցնելու հիմք չկա, պայմանագրում նման կետ գոյություն չունի։ Իսկ վաղաժամ դադարեցնելու դեպքում, ըստ նրանց, քաղաքապետարանը պարտավոր է փոխհատուցել։
«Մենք գործող կանաչապատման, բնապահպանական, ճարտարապետական նորմերին համաձայն իրականացրել ենք աշխատանքները, որևէ խախտում թույլ չենք տվել։ Ոչ մի ինքնաշեն շինություն չկա, կան փաստաթղթերը, թույլտվությունները»,-ասացին նրանք։
Սրճարանների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ողջամիտ ժամկետ չի տրվել ապամոնտաժման, այնտեղ եղած գույքը տեղափոխելու համար։
«Մեր պայմանագրի դադարեցման դեպքում նույնիսկ մենք գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենք։ Իրավական որևէ ընթացակարգով մեզ ծանուցում չի եղել, երեք ամիս առաջ պայմանագրի լուծումից առաջ մեզ տեղեկացնեին։ Բայց մենք քաղաքապետարանից ստացել ենք ընդամենը մի գրություն 10 օր առաջ, ընդ որում Հ1-ի եթերից հետո է եղել, որ լուծել ենք պայմանագիրը։ Մեզ համար ողջամիտ ժամկետը 2027 թվականն է, պայմանագրի ժամկետի ավարտը»,-ասաց նրանցից մեկը՝ ընդգծելով, իրենց իրավունքները պաշտպանելու են իրավական ճանապարհով։
Դատարանում է նաև պայմանագրի լուծումը բողոքարկող հայցը։
«Սա ես համարում եմ ուժային լուծում, սխալ լուծում է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրա արդյունքում իրենք վնասներ են կրելու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան