Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Այսօր հարցաքննվեց ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։ Նա պատմեց, որ գնդի վրա հարձակման մասին տեղեկացվել է 2016թ. հուլիսի 17-ի լուսադեմին ու անմիջապես մեկնել է այնտեղ։
«Սասնա ծռեր» խմբի անդամ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարցին, թե դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, Խաչատուր Ավետիսյանը պատասխանեց. «Այո։ Բոլոր իմաստներով։ Պավլիկ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք վիրավոր մնա ներսում, ու դրանից հետո հարցնում եք... Ես չեմ ուզում ձեզ հարց տալ՝ եթե ձեր մերձավորին կամ հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք...»։
Այս պատասխանից հետո «Սասնա ծռերի» անդամների և Խաչատուր Ավետիսյանի միջև վիճաբանություն սկսվեց, լսվում էին «անհասկացող», «թափթուկ» բառերը։
Այնուհետև դատավորը ամբաստանյալ Արեգ Կյուրեղանի և տուժող Խաչատուր Ավետիսյանի նկատմամբ սակցիա կիրառեց՝ նկատողություն դատական նիստը խախտելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Արեգ Կյուրեղյանը շարունակեց չենթարկվել դատավոր Մեսրոպ Մակյանի պահանջին, ինչի պատճառով նա տասը ժամով հեռացվեց դահլիճից։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Շենգավիթի նախկին ոստիկանապետն առարկեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռերը» համաներվեն
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան