Խնդիր չկա, եթե կրճատում են, թող մարդկանց աշխատանքով ապահովեն. Գագիկ Ծաուկյան
«Եթե ժողովուրդն այսօր գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր լինեն, ներդրումներ, աշխատավարձի բարձրացում, բանկի տոկոսների ցածրացում, հարկերի նվազում լինի»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով պետական աշխատողների կրճատմանը։
Նա հարց է բարձրացնում, թե այդ մարդիկ գործազուրկ ո՞նց են մնալու։
Ըստ նրա՝ խոսվում է 10 հազար հոգու կրճատման մասին, բայց իր հաշվարկներով այդ թիվն ավելի մեծ է։
«Ասել են՝ 30% են կրճատելու, իսկ դա մոտավորապես կազմում է 90 հազար։ Այդքան մարդուն պետք է աշխատանքով ապահովեն, մեր հայրենակիցներն են, ոչ թե մարդուն դարձնեն գործազուրկ, չիմանա, թե տունը ոնց պահի: Խնդիր չկա, եթե կրճատում են, թող մարդկանց աշխատանքով ապահովեն, աշխատավարձերը տան, մինչև լիարժեք աշխատատեղեր կլինեն, թե չէ մենք չենք կարող մասնակից լինել հակառակին։ Ժողովուրդը սպասել է՝ ավելի լավ պետք է ապրի, աշխատավարձը պետք է բարձրանա, հարկերը պակասեն, մարդը կարողանա իր վարկերն ու տոկոսները փակել։ Այսօր ամեն ընտանիքից 2,5 մարդ վարկի տակ է։ Մարդիկ չենք մտածում լավ ապրելու մասին, մտածում են վարկերը փակելու մասին, որ հանկարծ փողոցում չմնան»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան