ԲՀԿ-ականները ԱԺ դահլիճ մտան Արցախի դրոշներով
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները նիստերի դահլիճ մտան Արցախի հանրապետության դրոշներով։
Մինչ դահլիճ մտնելը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրանբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց այս քայլը խորհրդանշում է «Արցախը ես եմ, մեզնից՝ յուրաքանչյուրը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնում է Ադրբեջան կատարելիք այցերի վտանգների մասին
- Բակո Սահակյան. Եղել է, կա և կմնա իբրև առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը
- Նիկոլ Փաշինյան. Ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան