Комсомольская правда. Հայաստանի նախկին նախագահի համար «քրեական գործ է կարվում»
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետապնդումները այս երկրի նոր իշխանությունների կողմից առաջացնում է ավելի շատ հարցեր ոչ միայն ԱՊՀ-ում, այլ նաև արդեն Եվրամիությունում: Այս մասին գրել է «Комсомольская правда» կայքը։
Նշվում է, որ նախկին նախագահը մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ, կապված 2008 թ.-ի անկարգությունների ժամանակ Երևանում արտակարգ դրություն հայտարարելու հետ ու հավելում, որ «այդ ժամանակ Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին, որը Քոչարյանին հաջողվեց կանխել»։
Հոդվածում մեջբերվում է փետրվարին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որում կարևորվում էր Քոչարյանի գործով անաչառ քննությունը, մարդու իրավունքների հարգման, թափանցիկության երաշխիքներն ու անմեղության կանխավարկածը:
«Պարզվում է, այժմ Հայաստանում օրենքը հետադարձ ուժ ունի, քանի որ 2008 թ.-ի իրադարձությունների համար մեղադրանք է առաջադրվել Քոչարյանի դեմ այն հոդվածով, որն ուժի մեջ է մտել միայն 2009 թվականին: Ավելին, օրենքի համաձայն, մեղադրանք չի կարող առաջադրվել, քանի որ դա Սահմանադրության՝ պետության ղեկավարի լիազորությունների իրականացման ընթացքում գործունեության համար անձեռնմխելիության հոդվածի խախտում է»,-գրել է կայքը։
Նշվում է, որ ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին և հետաքննությանն ու դատարանի անկախությանը, ապա կասկած չկա, որ դրանց վրա ճնշում է գործադրվում: 2018 թ.-ին Փաշինյանը հրապարակավ դատապարտեց Վերաքննիչ դատարանի որոշումը, որը Քոչարյանին կալանքից ազատեց գրավի դիմաց։
«Դատավորները ամեն ինչ հասկացան ու հիմա հարցումներ են ուղարկում, թե ինչ պետք է անեն: Քոչարյանի հետապնդումը գնալով ավելի շատ նմանվում է ոչ թե արդարադատության, այլ քաղաքական գործընթացի ու Փաշինյանի կողմից Քոչարյանի նկատմամբ անձնական վրեժի»,-գրել է է «Комсомольская правда»-ն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան