ՌԴ-ն հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնում է Ադրբեջան կատարելիք այցերի վտանգների մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել Ադրբեջան մեկնող իր քաղաքացիների համար, որը վերաբերում է հայկական արմատներ ունեցողներին։
ԱԳն կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պատճառով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն քաղաքացիների մուտքը երկիր, որոնք ունեն հայ լինելու ուղղակի կամ անուղղակի նշաններ՝ անկախ քաղաքացիությունից։ Սա հիմնավորվում է այս անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անկարողությամբ:
«Ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմիցս հղած դիմումներն այն մասին, որ անընդունելի է համարվում Ադրբեջանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով խտրական գործողությունները, անտեսվում են:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս, որ ՌԴ քաղաքացիները Ադրբեջան ուղևորություն նախատեսելիս մանրակրկիտ կշռադատեն հնարավոր ռիսկերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին