Հայաստանի հավաքականն ապահովեց երրորդ մեդալը
Վլադիկավկազում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է անգլիացի մրցակցին: Մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ Հայաստանի հավաքականին պարգևելով 3-րդ մեդալը:
56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել: Այսօր ռինգ դուրս կգան նաև 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին