Հնդկաստանը արգելել է իր օդային տարածքում Boeing 737 Max-ի թռիչքները
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո արգելում է իր օդային տարածքով Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի օրը Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի մասին:
Նշենք, որ մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները:
Հարակից հրապարակումներ`
- Եւս մեկ երկիր հրաժարվել է Boeing 737 MAX-ով թռչել
- Հունաստանի քաղաքացին փրկվել է՝ Եթովպիայում կործանված ինքնաթիռի չվերթից
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահին
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ
- Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հասցրել է հաղորդել խնդիրների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան