Սաակաշվիլու վերադարձը Ուկրաինա սպառնում է քաոսով. Ռադայի փոխխոսնակ
Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլու վերադարձը Ուկրաինա կարող է առաջացել քաոս և անկարգություններ։
Ռիա նովոստին գրում է, որ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է ապրիլի 1-ին վերադառնալ Ուկրաինա, քանի որ վստահ է, որ երկրի ղեկավար Պորոշենկոն նախագահական ընտրություններում չի անցնի երկրորդ փուլ, այդ իսկ պատճառով որևէ մեկը չի խանգարի իր մուտքը երկիր։ Նա նաև ցուցադրել է տոմսը։
«Ես դեմ եմ նրանց, որոնց համար ուկրաինական սահմանը կեղծիք է»,- ասել է Գերաշչենկոն։
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելել է Սաակաշվիլու մուտքը երկիրը մինչև 2010 թվական։
Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։ Պորոշենկոյի վարկանիշը, հարցումների համաձայն, կազմում է 20 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի ԴՆԹ թեստը պարզել է՝ նա 99 տոկոս վրացի է
- Սաակաշվիլին որոշել է Վրաստանում իշխանափոխություն անել արտագաղթածների միջոցով
- Սաակաշվիլին սպառնացել է 72 ժամում Վրաստանում փոխել իշխանությունը
- Սաակաշվիլին աջակցել է Տիմոշենկոյին
- Սաակաշվիլին իր հայրենակիցներին կոչ է արել օրինակ վերցնել հայերից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան