ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր բարձր տեխնոլոգիական Կոնտակտային կենտրոն
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված «34»-Բիզնես կենտրոնում:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում` մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները և հանգստի գոտու ձևավորումը:
Արդյունքում, Բանկի Կոնտակտային կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և ձևավորված է գունագեղ ամառային երանգներով: Աշխատակիցների համար նախատեսված է նաև հարմարավետ հանգստի գոտի, որտեղ օպերատորները կկարողանան հանգստանալ և վերականգնել ուժերը, ինչպես նաև տեղադրված են սպորտային մարզասարքեր և բազմաֆունկցիոնալ խոհանոց, որպեսզի աշխատակիցները հաճույք ստանան իրենց աշխատանքից։
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորել է բոլոր աշխատակիցներին նոր Կոնտակտային կենտրոնի բացման կապակցությամբ:
Ի. Տելեգինը հայտնել է իր վստահությունը, որ նոր տարածքում բոլոր օպերատորները կստանան միայն դրական արձագանքներ և զանգեր, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն արագ և հեշտությամբ:
Իր գոյության 8 տարիների ընթացքում Կոնտակտային կենտրոնն օգնություն և աջակցություն է ցուցաբերել 100-հազարավոր հաճախորդների և պատասխանել միլիոնավոր տարբեր հարցերի (օրական զանգերի քանակը գերազանցում է 2 000-ը):
Կոնտակտային կենտրոնի նպտական է`
• որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցության ապահովումը
• առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ օգնության տրամադրումը
• Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը
• քարտային գործարքների մանրամասների պարզաբանումը
• պլաստիկ քարտերի բացումը
• հեռակա սպասարկման տարբերակներով` գործարքների իրականացման օգնությունը
• ցանկացած վարկային պրոդուկտի համար հայտադիմումների աջակցությունը
• դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին
• հաճախորդի զանգի և նույնականացման հիման վրա` «Մոբայլ բանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացում, հաճախորդների բոլոր հաշիվներով:
Բանկի Կոնտակտային կենտրոնը հաճախորդների հետ աշխատում է հաղորդակցության 4 ուղղություններով `
1. Հեռախոսազանգեր ` 87-87 հեռախոսահամարով
2. Skype և տեսազանգեր, պաշտոնական կայքի միջոցով։
3. Էլեկտրոնային փոստ հասցեով
4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին), հետևյալ հղումով
ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները միշտ պատրաստ են օգնել ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդներին:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ խաղարկում է ուղևորություն դեպի Disneyland Paris
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա Mastercard քարտերի տրամադրմամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն այժմ ունի բանկոմատ նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան