Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
Նոր զարգացումներ են Օպերայի տարածքում շարունակվող բողոքի ակցիայի շրջանակներում: Նախ՝ սրճարանների աշխատակիցները կանգնել էին հոսանքալարերի վրա՝ թույլ չտալով քաղաքապետարանի աշխատակիցներին ապամոնտաժման աշխատանքներ սկսել, ապա իրավիճակը փոխվեց։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առաջարկեց ապամոնտաժման աշխատանքները հետաձգել մեկ կա երկու օրով, որպեսզի լարված իրավիճակը հանգստանա:
«Փորձենք հետաձգել մի քանի օր այս պրոցեսը, հասկանանք` ինչ է այս մարդկանց պահանջը»,- ասաց նա:
Համաձայնություն ձեռք բերվեց Կենտրոնի թաղապետի և մեկ-երկու սրճարանների սեփականատերերի միջև, ապամոնտաժման աշխատանքները որոշ ժամանակով դադարեցնել:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 18:00-ին Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչներին հրավիրել են քաղաքապետարան:
Նա միաժամանակ նշեց, որ անկախ ամեն ինչից՝ սրճարանները պետք է ապամոնտաժվեն։
«Ոստիկանության հետ քննարկեցինք, որ ավելի նպատակահարմար կլինի մի պահ գործողությունները դադարեցնենք, մինչև վաղը սպասենք և քննարկենք, հասկանանք` իրենք ինչ են ուզում մեզնից։ Նրանք մեկ ամսից ավելի ժամանակ են ունեցել, խնդրել էինք, որ ապամոնտաժեին, հակառակ դեպքում ստիպված կլինեն մենք քանդել: Փորձում ենք նրանց լսել, բայց մենք էլ ասում ենք՝ սրճարանները չեն կարող լինել կանաչ տարածքների հաշվին։ Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք, դրանից հետո կտեղեկացնենք մեր հետագա գործողությունների մասին», - նշեց Վիկտոր Մնացականյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան