«Սարքում են շոու». բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա է ընթանում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
«Քանդում են, ես իրենց ասում եմ՝ քանդում եք մենք կողքը տարածք ունենք, տարեք դրեք այնտեղ, բայց իրենք սարքում են շոու, բեռնատարը կանգնացրել են, ուզում են իմ ապրանքը դնել դրա մեջ։ Թող մեկն այս շենքից հիմա դուրս գա, բացի նրանից, որ իրենք ծանուցում են ուղարկել, թող ցույց տա մեկ հատ թուղթ, որ այսինչ կազմակերպությունը իրավունք ունի այդ սրճարանները քանդելու։ Կոնկրետ մեր սրճարանը եղել է ամենահեղափոխական սրճարանը, այդ երգերը միացնում էինք, նշում էինք Նիկոլ Փաշինյանի ծնունդը, էսօր եկել են քանուդում են։ Նույն մեր քաղաքապետն ամբողջ օրը մեզ մոտ ջուր էր խմում ու բոլորը գիտեն, որ նա գոլ ջուր է խմում։ Ու դուխով էին, որ էսօր ինքը գա առաջինը մեր սրճարանը քանդի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ատմոսֆերա» սրճարանի սեփականատերեր Էլիզաբեթ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր համաձայնություն էր ձեռք բերվել Կենտրոնի թաղապետի և մեկ-երկու սրճարանների սեփականատերերի միջև, ապամոնտաժման աշխատանքները որոշ ժամանակով դադարեցնել և ժամը 18:00-ին սրճարանների ներկայացուցիչներին հրավիրել էին քաղաքապետարան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան