Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը:
Նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել։
Այսօրվա նիստի ավարտից հետո փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչի միջնորդության հետ կապված ոչ պարզ դրվագներ կային, փորձել են պարզաբանումներ ստանալ։
«Դրանք տեխնիկական բնույթի քննարկումներ էին՝ կապված միջնորդության հետ, հրապարակային քննարկման իմաստ չկա»,-ասաց Ալումյանը։
Փաստաբանի խոսքով, կալանքի երկարաձգման փաստարկները նույնն են՝ կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել այն։
Դատական նիստի ընթացքում ՀՔԾ քննիչի կողմից ներկայացվել է կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ պաշտպանական խմբի առարկությունները՝ կներկայացվեն վաղը:
Դատական նիստն այսօր հետաձգվել է և նշանակվել մարտի 14-ին՝ ժամը 10:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Փաշինյանի ելույթն է
- Ռոբերտ Քոչարյան. Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին