ԱԺ արտահերթում ամբողջությամբ ընդունվեցին ներկայացված օրինագծերը
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ ձայնով ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռնել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերի ժամկետը երկարաձգել և 2020 թ.-ի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմներ ներդնել: