Ավագանու անդամ. Նույն կարմիր բերետավորները... դե քաղաքապետն էլ ստատուս է գրում
Օպերայի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով բերվել է 16 քաղաքացի։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, արձագանքելով Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածին, գրել է.
«Տպավորություն է, որ այս երկրում որևէ բան չի փոխվել. նույն կարմիր բերետավորները՝ անտանելի պահվածքով ու կեցվածքով, ժողովրդին քաշքշող ու հարվածող ոստիկանները, նույն գործելաոճը... Դե քաղաքապետն էլ նույն աշխատասենյակում նստած ստատուս է գրում, փոխանակ դուրս գա ու շփվի մարդկանց հետ... թաքնվելու փոխարեն։
Հը՞։ Բա՞ն էր փոխվել։ Չէէէ, չեմ լսել...
Հ. Գ. Նամուսն էլ ա լավ բան»։
Հարակից հրապարակումներ`
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- Հայկ Մարության. Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում