Արթուր Դավթյանը փայլուն է հանդես եկել Հայաստանի առաջնությունում
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 14-ին ավարտվել է սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օղակների վրա հավասարը չի ունեցել Արթուր Թովմասյանը, իսկ նժույգի թափեր վարժության չեմպիոնի կոչումը նվաճել է Հարություն Մերդինյանը:
Ազատ վարժությունում, հենացատկում, պտտաձողում և զուգափայտերի վրա լավագույնն Արթուր Դավթյանն էր: Հիշեցնենք, որ առաջնության առաջին օրը Արթուր Դավթյանը նվաճել էր նաև բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Հայաստանի առաջնությանը մասնակցել է 34 մարմնամարզիկ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան