Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի նոր նախաձեռնությունը
Մարտի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Garage Vinyl Store» ընկերության կողմից վինիլային սկավառակների համար բազմաֆունկցիոնալ նոր նվագարկիչների նվիրատվության արարողություն: «Վերսկսենք երաժշտություն լսել վինիլային սկավառակով» խորագիրը կրող միջոցառումը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150 ամյակին:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, միջոցառումը միտված է անցյալ դարի 80-ականներին գրադարանում սկիզբ դրված մշակույթը վերակենդանացնելուն, որը հիմնովին նահանջել է ՏՀՏ ժամանակակից միջոցների զարգացմանը զուգընթաց:
Նշվում է, որ գրադարանի նախկին ընթերցողների կողմից իրականացվելիք նվիրատվության ակցիան նոր խթան կհանդիսանա գրադարանի ձայնադարանում կրկին վինիլային սկավառակով բարձրորակ հնչողությամբ երաժշտություն ունկնդրելու մշակույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան