Մշակույթ 09:00 14/03/2019 Աշխարհում

Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը

Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը Ճապոնիայում ցուցադրվելուց հետո վերադարձվել է Ռուսական թանգարանի ցուցադրություն, որտեղ ներկայացված են նկարչի մյուս աշխատանքները։

«Ճապոնիայում Ֆուձի  պատկերասրահում ցուցահանդեսը տևել է 60 օր։ Այդ ընթացքում այցելել է 300 հազար մարդ։ Դա բավականին շատ է»- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական թանգարանի փոխտնօրեն Եվգենիա Պետրովան։

Ցուցահանդեսը  բացվել էր 2018 թվականի վերջին, ներկայացված էր Ռուսական թանգարանից ավելի քան 40 աշխատանք՝ 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի նկարիչների, այդ թվում Այվազովսկի, Իվան Շիշկին, Իլյա Ռեպին, Իսահակ Լևիտան։

Պետրովան նշել է, որ Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը այդ թանգարան ցուցադրության  է տարվել երկրորդ անգամ ճապոնական կողմի խնդրանքով։ Առաջին անգամ «Իններորդ ալիքը» եղել է Ճապոնիայում մի քանի տարի առաջ՝ ավերիչ երկրաշարժիչ հետո։

«Մի քանի տարի առաջ նրանք խնդրեցին մեզանից «Իններորդ ալիքը»։ Այդ ժամանակ Ճապոնայում ուժեղ երկրաշարժ էր եղել, և նրանք դիմեցին մեզ, քանի որ այդ  նկարը մարդկանց հույս է ներշնչում, ոգեշնչում է։ Այդ ժամանակ մեզ մոտ ցուցահանդես էր պատրասվում նվիրված հոբելյանին, չէինք ցանկանում այն հանել ցուցադրությունից և տալ նրանց, բայց ճապոնացիներն այնքան համոզիչ  էին, որ մենք չկարողացանք նրանց չընդառաջել, չկարողացանք չտալ այդ ստեղծագործությունը»,- պատմել է թանգարանի փոխտնօրենը։

Նա նշել է, որ կտավը ցուցադրվել էր ճապոնական մի քանի քաղաքում, և ցուցադրվել էր ինչպես Լեոնադրո դա Վինչիի աշխատանքները՝ հարթակի վրա, նկարը դիտելու համար բարձրանում էին աստիճաններով։ 

«Մարդիկ շատ էին, մարդիկ  արտասվում էին։ Անցավ մի քանի տարի, և նրանք նորից  խնդրեցին մեզ փոքրիկ ցուցահանդես կազմակերպել այնտեղ, և անպայման պետք է ներառվեր «Իններորդ ալիքը»,- ասել է Պետրովան։ 

«Իններորդ ալիք» կտավը Այվազովսկին  նկարել է 1850 թվականին։ Այվազոկվսկին ստեղծել է այս նկարը այն բանից հետո, երբ ինքն է հրաշքով փրկվել սարսափելի փոթորկից: Մի օր նավաստիները պատմել են նկարչին, որ փոթորիկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են և ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հենց այդ ալիքն է խորտակում նավերը: Բայց եթե նավերը կարողանում են այն հաղթահարել, ապրելու հույս է արթնանում, որովհետև հետո ալիքները սկսում են թուլանալ: Ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով և Իսպանիայի ափերին ուժեղ փոթորկի մեջ է ընկել, որտեղ իր աչքերով է տեսնել, թե ինչ է իններորդ ալիքը: Չի հավատացել, որ կարող է փրկվել, բայց ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: Նկարիչը հետո հիշել է, թե ինչպես է  կյանքը վտանգելով դուրս եկել տախտակամած, որպեսզի մանրամասն հիշի այդ ճակատագրական պահն և զգա մոլեգնող փոթորիկն իր ամբողջ  ուժգնությամբ: Այդ զգացողությունները նա արտահայտել է իր ամենահայտնի՝ «9-րդ ալիք» կտավում: Մարդիկ կառչում են պոկված կայմին, իսկ նրանց է մոտենում իններորդ ալիքը: Բայց վառ արևը, որն ամպերի արանքից երևում է, հույս է տալիս, որ կփրկվեն այնպես, ինչպես հաջողվել է կտավի հեղինակին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}