Ախալցխացի ուսանողուհին արժանացել է Վրաստանի խորհրդարանի մրցանակին
Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանը Վրաստանի ժողովրդական հանրապետության 100 -ամյակի կապակցությամբ հայտարարել էր շարադրությունների մրցույթ։ akhaltskha.net-ի հաղորդմամբ, մրցույթին մասնակցել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը, ով ևս արժանացել է մրցանակի։
Տվյալ մրցույթում Վրաստանի մասշտաբով հաղթող է ճանաչվել 7 ուսանող, որոնցից մեկ Աննա Հարությունյանն է: Տոնին նվիրված շարադրությունների հաղթողներին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն անձամբ փոխանցել է նվերներ և պատվոգրեր: