Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել են և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում , 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք,իսկ մյուս քաղաքացին՝ Հ. Ս. 1953 թվականի ծնված/, գոտկային շրջանի վնասվածք:
Հարակից հրապարակումներ`
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- «Շոկոլադնիցա»-ի տնօրեն. 12 աշխատողի մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է
- Մաշտոցի պողոտայի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում