Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու գործով դատական նիստը սկսվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր վեսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը:
Հիշեցնենք, որ նիստն սկսվել է երեկ, որի ընթացքում ՀՔԾ քննիչի կողմից ներկայացվել է կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Նախատեսվում է, որ այսօր Ռ.Քոչարյանի պաշտպանական խումբը կներկայացնի առարկությունները:
Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը երեկ դատարանում լրագրողների հետ ասաց՝ ՀՔԾ-ն կալանքի երկարաձգման միջնորդությունը ներկայացնելիս նշել է նույն փաստարկները, որ նա կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել քննությանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել
- Ալումյան. Խորհրդային շրջանից Վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին