Հայկական համագումարը ԱՄՆ կոնգրեսին կոչ է անում Հայաստանին տրամադրել 100 մլն դոլար
Ամերիկայի հայկական համագումարի անունից անձամբ վկայություն տալով՝ Ներկայացուցիչների պալատի պետական օտարերկրյա գործառնություններ և հարակից ծրագրեր հատկացումների ենթահանձնաժողովում հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանը կոչ է արել Ենթահանձնաժողովին 2020թ.-ի ֆինանսական տարում Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլար հատկացնել ժողովրդավարության և տնտեսական աջակցության համար։
Նա նաև խնդրել է առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար՝ Արտաքին ռազմավարական ֆինանսավորման և Միջազգային ռազմական կրթության ուսուցման համար և առնվազն 25 մլն ԱՄՆ դոլար Արցախի աջակցության համար:
Վան Կրիկորյանը զգալի ավել գումար խնդրելը պայմանավորել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով։
«Մենք խնդրում ենք 20 մլն ԱՄՆ դոլար, քանի որ Հայաստանը օգնել է վերաբնակեցնել Սիրիայի և Միջին Արևելքի վտանգի տակ հայտնված քրիստոնյաներին՝ տալով նրանց ապահով ապաստան, և վերջապես մենք խնդրում ենք 25 մլն ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղի համար, որը տարածաշրջանում եղել է ժողովրդավարության օրինակ, նաև այն վայրերից մեկն է, որտեղ Հալո Թրասթը գործում է».- հայտարարել է նա:
Համագումարի գրավոր վկայությունում քննարկվել է նաև օգնության կարիքը հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի շարունակվող շրջափակումները, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի ամբողջական կիրառման կարիքը, ինչպես նաև թիրախավորված աջակցություն Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ծրագրերի համար:
Կրիկորյանից բացի որպես այլ վկաներ հանդես են եկել, նաև ներառյալ Ամերիկայի փաստաբանների ասոցացիան (ABA), Ասիա հիմնադրամը, Հալո Թրասթը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES): Կրիկորյանը անդրադարձել է կոնգրեսական Լոիս Ֆրանկելի (Դեմոկրատ, Ֆլորիդա) բարձրացրած հարցերին, որը վերաբերում էր ժողովրդավարության դիրքերի նահանջմանը, ինչ կարող է անել Միացյալ Նահանգները կոռուպցիայի դեմ և ինչպես կարող է դա օգնել:
«Նախևառաջ, պարգևատրել այն ժողովուրդներին, ովքեր կատարել են առաջընթաց դեպի ժողովրդավարությունը»,-նշել է նա։
Կրիկորյանը ողջունել է Արդարադատության պալատի վերջին հայտարարությունը, որ այն սկսելու է ավելի ակտիվորեն կիրառել Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA): Նա մատնանշեց վերջին կազմակերպությունը, որը նախատեսվում է վկայել, հստակորեն նույնականացվել է, որպես մի կազմակերպություն, որը օգտվել է օտարերկրյա կառավարության՝ Ադրբեջանի, կոռումպացված դրամական միջոցներից և չի հաղորդել այդ մասին ո՛չ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի, ո՛չ էլ Կոնգրեսի քարոզչական օրենքների համաձայն:
Կրիկորյանի քննարկման մասնակիցներից մեկը Հալո Թրասթն էր, որի մարդասիրական աշխատնքը Հարավային Կովկասում փրկում է կյանքեր աննպատակ մահերից և հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ճնշումը, որպեսզի դադարեցվի Արցախում ականազերծման աշխատանքները:
«Կարծում եմ այս հանձնաժողովը կարող է անսահման բարի գործ կատարել, եթե այն վերացնի նրանց տրամադրվելիք ԱՄՆ օգնության սահմանափակումները՝ ականազերծման աշխատանքներ իրականացնել Խորհրդային միության կողմից տեղակայված արհեստական սահմաններին».- ասել է Կրիկորյանը: