Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար՝ «Beeline-ի բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ ծանոթություն» թեմայով։ Դասախոսությունից հետո հյուրերի համար շրջայց էր կազմակերպվել ընկերությունում։
«Այսօր մասնագիտական հմտություններ զարգացնելը նշանակում է ամեն օր ձեր առջև նոր հավակնոտ նպատակներ դնել։ Եվ որքան անհասանելի թվա հերթական նշաձողը, այնքան ավելի հաճելի կլինի դրա հաղթահարման պահը, ու նույնիսկ անհաջողություններն այդ ճանապարհին անգին փորձ կլինեն ձեզ համար հետագայում։ Այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի կայացման մասին՝ մի ընկերության, որն առաջատար դիրքեր է գրավում իր ներկայության բոլոր շուկաներում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Առաջնորդության Դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և
փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ
հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը
հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունն ընկերության բիզնես
մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ կարևոր ազդեցություն կունենա
մասնակիցների աշխարհայացքների ու ապագա նախաձեռնությունների վրա», – նշել է
Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Անդրեյ Պյատախինի դասախոսությունը անցկացվել է Beeline-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը տեղի է ունեցել Beeline-ի վարչական գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
- Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ
- Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ
- Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը
- Beeline-ի «գեղեցիկ» համարները հասանելի են 50 տոկոս զեղչով
- Beeline-ի կորպորատիվ հաճախորդները կարող են կարգավորել իրենց բիզնեսին հարմար սակագնային փաթեթ
- Beeline-ի Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր
- Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան