Աշխարհում բնակության համար լավագույն և վատագույն քաղաքները
Mercer խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհում բնակության համար վատագույն և լավագույն քաղաքների ցանկը։ Ընդգրկված է 231 երկիր։ Երևանը ցուցակում 170-րդն է։ Հարևան երկրների քաղաքներից Ստամբուլը 130-րդն է, Թբիլիսին՝ 187-րդը, Բաքուն՝ 195-րդը, Թեհրանը՝ 199-րդը։
Լենտա.ռու-ն գրում է, որ վարկանիշը կազմելիս մասնագետները հաշվի են առել բնակարանային պայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային իրավիճակը, զվարճանքների առկայությունը, բնությունը և տնտեսության վիճակը:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ճանաչվել է կյանքի որակի առումով վատագույն քաղաքն աշխարհում։ Բաղդադը հայտնվել է վերջին՝ 231-րդ տեղում, նախավերջինը Կենտրոնա-Աֆրիկյան հանրապետության մայրաքաղաք Բանգին է, 229-րդը Եմենի մայրաքաղաք Սանան է: Վատագույն քաղաքների տասնյակում են նաև Պորտ-օ-Պրենսը, Խարտումը, Նջամենան, Դամասկոսը, Բրազզավիլը, Կինշասան և Կոնակրին:
Լավագույնների մեջ առաջատարը Վիեննան է, հաջորդում են Ցյուրիխը ,Վանկուվերը, Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին