Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի հրաժեշտի արարողությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն:
Առանձնազրույցից հետո Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սայաթ-Նովայով, Խաչատրյանով, Փարաջանովով, Ազնավուրով և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը. Զուրաբիշվիլի
- Շատ ուշադիր հետևում եմ Ձեր ակտիվ գործունեությանը. ՀՀ նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին
- Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը. Զուրաբիշվիլի
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- Վրաստանի նախագահի գրառումը. «Մեզ սրտամոտ է այս ցավը»
- Զուրաբիշվիլին ժամանեց