Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 15-ին՝ ժամը 15։00-ին:
Նա նաև նշեց, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար՝ մոտ 40 րոպե, բացատրություն է տվել:
«Մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը»,- նշեց Հայկ Ալումյանը:
Հարցին, թե առաջադրված նոր մեղադրանքին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է, պաշտպանը դրական պատասխան տվեց:
«Բացարձակ անհիմն մեղադրանք է, մենք այդ նյութերն էլ վերլուծեցինք, որի հիման վրա նախաքննական մարմինը փորձում է ցույց տալ, թե կա հիմնավոր կասկած, կա ողջամիտ կասկած, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, մանրամասն վերլուծվեց դա: Թե դատարանը մեր և մյուս կողմի փաստարկների վրա ինչ հետևություն կանի, դա վաղը կտեսնենք»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե նա կոնկրետ ինչ է ասել կաշառքի վերաբերյալ, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ասաց, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, այդպիսի բան լինել չէր կարող»:
Հարակից հրապարակումներ`
- «Իրեն մի հավատացեք, նա սուտասան է». Ռուբեն Սահակյան
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանն ասում է՝ հիմարություն է ամեն ինչ
- Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու գործով դատական նիստը սկսվեց
- Փաստաբան. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել
- Ալումյան. Խորհրդային շրջանից Վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել
- Ռուբեն Սահակյան. Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան