ՌԴ գլխավոր շտաբի պետ. Սիրիայի խաղաղ կյանքի վերականգնման գործում Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի
«Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Պաշտպանության նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նա շնորհակալություն է հայտնել այդ աջակցության համար Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։ Նրանց հանդիպումը կայացել է Մոսկվայում։
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում։
Հարակից հրապարակումներ`
- Ապաթուրայ. ՆԱՏՕ-ն հստակ հասկանում է քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցով ՀՀ օգնության ձեռք է մեկնում Սիրիային
- Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
- Սիրիայում հայ ականազերծողներից մեկը վիրավորվել է
- Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
- Սիրիայում հայկական զորախումբը տեղակայված է նախկին դպրոցի շենքում
- Բաբաջանյանն առաջարկում է ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին