Դանիել Իոաննիսյան.Խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը մտահոգություն է հայտնել ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։
Նա գրել է.
«Օպերայի սրճարաները պետք է հանվեն, բայց՝
1) Խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը և նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան մարդ հավաքեն:
2) Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար: Այդ սրճարանների ղեկավարները պետք է շատ ավելի շուտ ծանուցվեին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենային իրենց բիզնեսը վերակազմակերպելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարան. Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու է
- Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով
- Օպերայի տարածքից ոստիկանության ևս 1 աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց