Թրամփը փակում է Ամերիկայի օդային տարածքը Boeing 737 Max 8-ի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհապաղ դադարեցվում են Boeing 737 MAX 8-ի թռիչքները։ Վեստի.ռու-ն գրում է, որ նրա որոշման վրա չի ազդել նաև Բոինգի ղեկավարության խնդրանքը, որը հնչեցրել է ընկերության ղեկավարը Թրամփի հետ հանդիպմանը։
«Թռիչքները կդադարեցվեն մինչև հատուկ կարգադրություն։ Boeing 737 MAX 8 ինքնաթիռների շահագործումը, որոնք այժմ գտնվում են օդում, կդադարեցվեն վայէջք կատարելուց հետո։ Անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը պետք է հաստատի նախագահի խոսքերը մոտ ժամանակներում։
Նշենք, որ մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները: Ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 35 երկրի քաղաքացի են։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը արգելել է իր օդային տարածքում Boeing 737 Max-ի թռիչքները
- Եւս մեկ երկիր հրաժարվել է Boeing 737 MAX-ով թռչել
- Հունաստանի քաղաքացին փրկվել է՝ Եթովպիայում կործանված ինքնաթիռի չվերթից
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահին
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ
- Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հասցրել է հաղորդել խնդիրների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան