Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանության գործով քննությունը շարունակվում է։ Աղջիկները հաջորդ շաբաթ կծանոթանան մի քանի փորձաքննությունների, այդ թվում հոգեբուժական փորձաքննության արդյունքներին։ 360tv.ru –ի հաղորդմամբ, փաստաբան Յարոսլավ Պակուլինը պատմել է, որ քույրերն ապրում են սովորական կյանքով, կրտսերը նույնիսկ հաճախում է դպրոց։
«Քրեական գործը դեռ որոշ ժամանակ հետաքննվելու է։ Ամենայն հավականությամբ, ևս երկու ամիս կշարունակվի։ Հաջորդ շաբաթ նախատեսված է քննչական գործողություններ։ Մեզ սպասելու են փորձաքննությունների արդյունքներին ծանոթանալու համար։ Ես կարծում եմ, որ դրանք կվերաբերեն հոգեբուժական և բժշկական»,- ասել է Պակուլինը։
Նրա խոսքով, աղջիկներն իրենց լավ են զգում, խափանման միջոցը փոխելուց հետո նրանք կարողացել են վերադառնալ սովորական կյանք։
«Չեմ կարծում եմ, որ ազատության սահամանփակումը նրանց կարող է ինչ-որ բանով վնասել կամ խանգարի նորմալ զարգացմանը։ Միակ բանը, ինչը նրանց անսովոր է, նրանք իրար հետ չեն շփվում։ Առանց քննության թույլտվություն նրանց արգելված է տեսնվելը։ Դա միակ բանն է, ինչը նրանց, հավանաբար, անհանգստացնում է։ Բայց հույս ունեմ, որ դա շուտով կլուծվի»,- ասել է փաստաբանը։
Նա նաև նշել է, որ մոր հետ շփումներում էլ կան սահմանափակումներ։ Նրա հետ կարող է շփվել միայն կրտսեր քույրը։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ, օգտվել բջջային հեռախոսից և ինտերնետից, գիշերը տանից դուրս գալ։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերից ավագին վտարել են բնակարանից
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
- Սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը դիմել է դատարան
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին