Հայկ Մարության. Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը
Մինչ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում, որպես բողոքի նշան փակել են պողոտան, քաղաքապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Նա գրել է.
«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»։
Հարակից հրապարակումներ`
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»