ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով
Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձանց իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել է ահազանգ աշխատակազմ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկման հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, պաշտպանի ներկայացուցիչները արձանագրել են, որ 17 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ տեխնիկա պիտի բերենք. Վիկտոր Մնացականյան
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- Բողոքի ակցիայի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
- «Շոկոլադնիցա»-ի տնօրեն. 12 աշխատողի մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է
- Մաշտոցի պողոտայի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ
- «Սարքում են շոու». բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան