Նեթանյահու-Էրդողան պատերազմին է միացել Նեթանյահուի որդին՝ հիշելով հայերի ցեղասպանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի վարչապետ Բենյամինի Նեթանյահուի բառային ու թվիթերյան «պատերազմին» է միացել Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն։
Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, թվիթերում գրել է․ «Ես նաև կհիշեցնեմ իրեն հայերի, հույների ու ասորիների դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։
Յաիր Նեթանյահուն նաև Էրդողանին հիշեցրել է, որ Ստամբուլը Կոնստանդնուպոլիս կոչված քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնեաների կենտրոնը ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան։
Հիշեցնենք, որ նախօրեին Նեթանյահուն ու Էրդողանը միմյանց բռնակալ ու բռնապետ են անվանել։
Երեկ Նեթանյահուն Էրդողանին բռնապետ էր ասել ու թվիթերում գրել, թե «նա, ով իր տասնյակ հազարավոր քաղաքական ընդդիմախոսներին ուղարկում է բանտ, օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը, ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, ինձ, Իսրայելին ու Իսրայելի պաշտպանական ուժերին քարոզում է ժողովրդավարություն ու պատերազմի էթիկայի մասին։ Սա կատակ է»։
Սրան ի պատասպան Էրդողանն Անկարայում իր աջակիցների առաջ ելույթի ժամանակ Էրդողանն ասել էր. «Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու բռնակալ ես, բռնակալ, ով սպանել է 7 տարեկան պաղեստինցի երեխաներին»։
Նշենք, որ Էրդողան-Նեթանյահու այս վերջին «հակամարտությունը» ծագեց այն բանից հետո, երբ Նեթանյահուն Իսրայելն անվանեց միայն հրեա ժողովրդի պետություն, այլ ոչ թե իր բոլոր քաղաքացիների, ինչին ի պատասխան Էրդողանը Նեթանյահուին մեղադրեց «թափանցիկ ռասիզմի մեջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին