«Շոկոլադնիցա»-ի տնօրեն. 12 աշխատողի մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է
Օպերայի հարակից սրճրանների տարածքում կրքերը չեն հանդարտվում։ «Շոկոլադնիցա»-ի տնօրեն Արսեն Մանուկյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացկանյանին ասաց՝ ընդամնեը 12 աշխատակցի մասին հայտարելով, դուք ապատեղեկատվություն եք տարածում։
«51-55 աշխատող ունեմ։ Ո՞վ է ասում, որ 12 աշխատող կա։ Ինչի՞ առանց հարկայինի աշխատող կարա լինի։ Դա դեզինֆորմացիա է»,-ասաց սրճարանի տնօրենը։
Վ. Մնացականյանից մեկ այլ քաղաքացի հետաքրքրվեց՝ ճի՞շտ ժամանակն է, որ կանաչապատման հարցով զբաղվեք, այս մարդիկ բոլորն էլ հացի խնիդր ունեն։
«Ես ասում եմ, այստեղ որևէ մեկը հացի խնդիր չունի։ Ո՞վ հացի խնդիր ունի»,-հարցրեց Մնացականյանը, ինչին ի պատասխան բազմաթիվ մարդիկ բացականչեցին՝ «ես»։
Նա ասաց, ովքեր այստեղ գրանցված աշխատողներ են, կփորձի անձամբ աշխատանքի տեղավորել։
«Կարծում եմ՝ տասնյակ մարդու կարող ենք աշխատանքի տեղավորել։ Եթե ասում եք, որ 300 աշխատող է եղել, բերեք, ապացուցեք, կտեղավորենք»,-ասաց Մնացականյանը։
Հարցին, թե բոլո՞ր սրճարաններն են ապամոնտաժվելու, վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց՝ աղեղնաձև մինչև Ալեքսանդր Սպենդարյանի արձանի ուղղությամբ։
Այս պահին դեպքի վայր են եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ Նրանցից Արման Աբովյանը նշեց, որ մարդկանց հետ պետք է հատ-հատ խոսել, լինի երկխոսություն։
«Ես հորդորում եմ բոլորին, խոսենք։ եթե չսովորենք միմյնաց հետ խոսել, որևէ բան չի լինի»,-ասաց պատգամավոր
Հարակից հրապարակումներ`
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
- Օպերայի շենքի հարակից սրճարանների սեփականտերերն ապամոնտաժումը ուժային լուծում են որակում