Ռուբեն Սահակյան. Քոչարյանն ասում է՝ հիմարություն է ամեն ինչ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից դուրս եկած փաստաբան Ռուբեն Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ՀՔԾ-ն հիմնավորում կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
«Ասում են այն բոլոր հիմարությունները, ինչ նախկինում գրել են»,-ասաց նա։
Պաշտպանից հետարքրվեցին՝ նիստին մասնակցո՞ւմ է պարոն Քոչարյանը։
«Նիստին ներկա է։ Անընդհատ խոսում է։ Լիքը կարևոր բան է ասել, ասում է, որ հիմարություն է ամեն ինչ։ Ինչ կարող եմ ասել, ապացուցվեց՝ ջուր է»,-ասաց պաշտպանն ու ներս մտավ դատարանի դահլիճ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու գործով դատական նիստը սկսվեց
- Փաստաբան. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել
- Ալումյան. Խորհրդային շրջանից Վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը