Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների համար
Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max ինքնաթիռների թռիչքների համար: Այս մասին հայտնել է «Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռոսավիացիան NOTAM-ին ծանուցում է ուղարկել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության օդային տարածությունում այդ մոդելի ինքնաթիռների թռիչքներն արգելված են մինչև հատուկ ծանուցում: Ոչ երեկ, ոչ դրա նախորդ օրը այդ օդանավերը Ռուսաստանի տարածքով թռիչքներ չեն իրականացրել: Մենք իրավիճակի մոնիտորինգ ենք իրականացնում: Այնպես որ, քաղաքացիները կարող են հանգիստ լինել», - հայտարարել է Ալեքսանդր Ներադկոն:
Վարչության պետը նաև հավելել է, որ արգելքի վերացման մասին որոշումը կկատարվի ԱՄՆ կառավարության և «Boeing» ընկերության կողմից ներկայացվող ուղեցույցների և հաղորդագրությունների վերլուծության արդյունքում:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ևս որոշում է կայացրել արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում:
Նշենք, որ մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները: Ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 35 երկրի քաղաքացի են։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը փակում է Ամերիկայի օդային տարածքը Boeing 737 Max 8-ի համար
- Մեկ ամսով կարգելվի Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում
- Հնդկաստանը արգելել է իր օդային տարածքում Boeing 737 Max-ի թռիչքները
- Եւս մեկ երկիր հրաժարվել է Boeing 737 MAX-ով թռչել
- Հունաստանի քաղաքացին փրկվել է՝ Եթովպիայում կործանված ինքնաթիռի չվերթից
- Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահին
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ
- Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հասցրել է հաղորդել խնդիրների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան