«Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ». ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Ի պատասխան shamshyan.com կայքում հրապարակված նյութի՝ տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում գտնվող գույքը վարկային պայմանագրով պարտավորությունների չկատարման հետևանքով 24.11.2017թ.-ից հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի սեփականությունը:
Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ և մոտ 1.5 տարի է բնակվում են Բանկի սեփականություն հանդիսացող տարածքում:
Ըստ մեր տեղեկատվության նախկին սեփականատերը ոչ իրեն պատկանող գույքում բնակվելու դիմաց տարեց զույգից վարձակալության վճար է գանձել:
Գույքի նախկին սեփականատերը բազմիցս ծանուցվել է բնակարանը ազատելու պահանջի վերաբերյալ, սակայն պահանջը չի բավարարել, ինչի հետևանքով, համաձայն օրենքի, Բանկը դիմել է Հարկադիր կատարման ծառայությանը, իր իրավունքները պաշտպանելու համար>:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան