Մաշտոցի պողոտայի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ
Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նրա փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցը՝ (Ա. Կ. 1992 թվականի ծնված), ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար:
Մեկ այլ քաղաքացի՝ (Հ. Ս. 1953 թվականի ծնված), ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:
«Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեnք քիչ ուշ»,-գրել է Շուշան Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սրճարանների աշխատակիցները նստել են ապամոնտաժվող ծածկի տակ
- Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, հասկանանք. իրավիճակը Օպերայի տարածքում
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»