Արամ Օրբելյան. Հանրային ռեսուրսի վատնում է եղել
«2009 թվականին ընդունված օրենքները չեն կարող տարածվել 2008 թվականի դեպքերի վրա»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ մինչ որոշման հրապարակումը լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանքի առաջադրմանը։
«Հայաստանում կա պրակտիկա, որն առնվազն յոթ հոգու գործով ես տեսել եմ, մոտ 30 մարդու նկատմամբ չի գործել։ Ասել են, օրենքը փոխելուց հետո չի կարող շարունակել, քանի որ այն կհամարվի վաթարացնող։ Օրենքում ոչ թե փոփոխություն է կատարվել, այլ ստեղծվել է նոր հանցկազմ։ Չեմ ուզում անդրադառնալ ապացույցներին»,-ասաց նա։
Քոչարյանի փաստաբանական խմբի անդամը նկատել է, որ վերջին օրերին հատկապես ինտենսիվ փորձ է արվում ապացուցել, որ զինված ուժերը եղել են Երևան քաղաքում։
«Մի բան, որ երբևէ չի վիճարկվել»,-ասաց Օրբելյանն ու ընդգծեց, որ մարտի 1-ի հրամանգրից առաջ, հետո էլ, նաև այսօր տեղակայված են զինված ուժերի ստորաբաժանումներ, դա գաղտնիք չէ, իսկ որոշ վայրերում՝ սահմանապահ բնակվայրերում զորանոցային վիճակը գրեթե մշտական է։
Նրա խոսքով, այն փաստը, որ մի քանի ամիս որոշ մարդիկ հանրային ռեսուրսն օգտագործելով, տարբեր մարդկանց հարցաքննելով, վերջում գալիս են ու «ապացուցում», որ մարտի 1-ին Երևանում եղել են զինվորներ, դա ուղղակի հանրային ռեսուրսի վատնում է։
«Հանրային ռեսուրսի վատնում է, քանի որ այդ փաստը ոչ մեկ երբեք չի հերքել, այդ փաստի լինելը չի նշանակում, որ տեղի է ունեցել հանցագործություն, առնվազն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցագործություն»,-ասաց նա։
Նա պնդեց, փաստը մնում է փաստը, որ անկախ զինվորների՝ Երևանում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից չի կարելի խոսել սահմանդրական կարգ տապալելու մասին։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:
Դատարանի որոշումը հրապարակվում է։ Նիստը մեկնարկել է ժամը 15։00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել
- Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանն ասում է՝ հիմարություն է ամեն ինչ
- Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու գործով դատական նիստը սկսվեց
- Փաստաբան. Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը
- Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժումը բողոքարկվել է դատարան
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Փաշինյանի ելույթն է
- Ռոբերտ Քոչարյան. Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք
- Արա Ղազարյան. Ինչո՞ւ այդ դատավարությունները սկսվեցին Ռոբերտ Քոչարյանից, և ոչ թե այն անձանցից, որոնք կրակել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան