Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի առաջին ներկայացուցիչը կպայքարի կիսաեզրափակչում
Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն իսկ հասել է աննախադեպ արդյունքի՝ կիսաեզրափակչում ունենալով 5 մասնակից:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա և եզրափակչի համար կպայքարի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կիսաեզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն վաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան