Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քննարկում են ՄԻԵԴ ևս մեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը
«Այս պահին քննարկում ենք Եվրոպական դատարան ևս մեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նա մանրամասնեց, բողոքի առարկան Վճռաբեկ դատարանի կողմից իրենց բողոքին ողջամիտ ժամկետում չարձագանքելն է։
«Եթե մեղադրող կողմի՝ դատախազության բողոքը ստանալուց հետո 1 ամիս 9 օր հետո տվել են վարույթ ընդունելու, կամ եթե չեմ սխակվում հենց որոշում, ապա մեր դեպքում արդեն անցել է 2 ամիս 20 օր ստանալու պահից, ոչ մի ձայն չկա։ Եվ սա այն դեպքում, երբ անձը գտնվելով անազատության մեջ, գործը պետք է քննվի ավելի հրատապ, քանի որ կապված է անձի սահմանադրական իրավունքի հետ։ Այս առումով մենք կներկայացնենք կարճ, փոքր բողոք»,-ասաց Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Խորհրդային շրջանից Վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Փաշինյանի ելույթն է
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին