Շիշլիի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն իր հայ գործընկերոջ հետ այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան
Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) առաջադրված Շիշլիի համայնքապետի թեկնածու Մուամմեր Քեսքինը և ավագանու անդամի թեկնածու ազգությամբ հայ Սելինա Դողանը Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ այցել են պատրիարքարան:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Քեսքինը ցավակցություններ է հղել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նշել է, որ CHP-ի նախկին պատգամավոր Սելինա Դողանը կուսակցության ավագանու անդամի թեկնածու է և իրենց համար շատ կարևոր ներկայացուցիչ է:
«Սելինա Դողանի պարտավորությունների ներքո են գտնվելու ոչ միայն հայ համայնքով զբաղվելը, այլև բոլոր փոքրամասնություններով»,-ասել է Շիշլիի համայնքապետի թեկնածուն:
Աթեշյանի հետ հանդիպումից հետո Մուամմեր Քեսքինը և Սելինա Դողանը գրառում են արել Մութաֆյանի համար բացված ցավակցությունների մատյանում:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսո Հայոց Պատրիարքարանը Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարել
- Պոլսո Հայոց պատրիարքի հուղարկավորությունը կկայանա մարտի 17-ին
- Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
- Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս համար
- Էրդողանը Պոլսո պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ թվիթերում ցավակցել է հայերեն
- Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան