Ջեյմս Բոնդի մասին ֆիլմն ավելի էկոլոգիական կլինի
Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը նստելու է էլեկտրամոբիլիսի ղեկին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Sun-ը։
Նա նստելու է բրիտանական Aston Martin արտադրության Rapide E էլեկտրամոբիլ։ Նման առաջարկություն արել է ֆիլմի ռեժիսոր Կերի Ֆուկունագին, որը շրջակա միջավայրի պաշտպան է։ Նրա խոսքով, ավտոմոբիլը նկարահանվելու է էքշեն-սյուժեներից մեկում։
Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները սկսվելու են ապրիլին։
Rapide E-ն Aston Martin-ի առաջին էլեկտրամոբիլն է։ Գինը սկսվում է 250 հազար ֆունտից։ Նախատեսվում է թողարկել ընդամենը 155 նմանատիպ մեքենա։
Հարակից հրապարակումներ`
- Ռամի Մալեկը «Բոնդում» դեր է ստացել
- Երկրորդ անգամ է հետաձգվել «Բոնդ 25»-ի պրեմիերան
- Ֆրանսիացի դերասանուհին կխաղա Բոնդի մասին պատմող ֆիլմում
- Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն ունի նոր ռեժիսոր
- Դեննի Բոյլն այլևս չի նկարահանի Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը
- Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան