Ռուսական խոշոր բանկերը պատրաստվում են ԱՄՆ պատժամիջոցներին
Ռուսական խոշոր բանկերը գործողությունների ծրագիր են մշակում՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր պատժամիջոցների դեպքում կիրառելու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, բանկերը պատրաստում են նոր հաշվեհամարներ, որպեսզի կարողանան գործարքներ կատարել արտասահմանյան արժույթով: Դա պայմանավորված է նրանով, որ եթե ընկերությունները ենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին, նրանք ամերիկյան ֆինանսական համակարգ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա:
Ինչպես նշվում է, որ Ռուսաստանի առաջատար ֆինանսական հաստատությունները սկսել են այդ ծրագրի վրա աշխատել 2018 թ. վերջին: