Սենոր Հասրաթյան. 2016-ի ապրիլից ի վեր առաջին անգամ հակառակորդը կրակել է ականանետից
Մարտի 13-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնայի) ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը՝ կրակելով ականանետից։
Panorama.am-ի հետ զրույցում Արցախի պաշտպանության բանակի քարտուղար Սենոր Հասրաթյանն ասաց, վերջին անգամ հակառակորդը կրակել էր 2016-ի ապրիլյան գործողությունների ժամանակ։
«Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ։ Կատարվածի հետևանքով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն կրել»,-ասաց նա։
Հասրաթյանի խոսքով, այս պահին շփման գծում իրավիճակը հանգիստ է։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ամփոփ տվյալների համաձայն, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու կրակոցներն ավելացել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան