Սիրիայի 8 տարվա պատերազմում զոհերի թիվը հասել է 370 հազարի
Սիրիայում պատերազմի 8 տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 370 հազար մարդ՝ ներառյալ 112 հազար քաղաքացիներ։ Այս մասին տեղեկանում ենք France24-ից։
Ըստ «The Syrian Observatory for Human Rights» կենտրոնի տվյալների, մահացածների թվում 21 հազարը երեխաներ են, 13 հազարը՝ կանայք։
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը բռնկվեց 2011թ․-ի մարտի 15-ին Դարա քաղաքում հակակառավարական բողոքի ակցիաներից։ Ցույցերը տարածվեցին ողջ Սիրիայով ու արժանացան կառավարող ուժերի կողմից խիստ ճնշման՝ առաջացնելով բազմաթիվ կողմերով զինված հակամարտություն, որտեղ ներգրավվեցին նաև արտաքին ուժերն ու ռազմական խմբավորումները։
Մահացածների թվում Սիրիայի կառավարական ու պրոիշխանական ուժերի թիվը հաշվվում է ավելի քան 125 հազար։
Կործանարար հակամարտությունը տեղահանեց կամ աքսորեց մոտ 13մլն սիրիացիների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան