Կատակերգու Զելենսկին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահ
Կատակերգու Վլադիմիր Զելենսկին կարող է դառնալ Ուկրաինայի հաջորդ նախագահը՝ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներով։ Այս մասին տեղեկանում ենք Emerging Europe-ից։
Մարտի 5-ից 10-ը «Socis Center for Social and Marketing Research» կենտրոնի իրականացրած ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ եթե ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող մարդիկ գնան ընտրության, ապա, ապա Վլադիմիր Զելենսկին կստանա ձայների 20,7 տոկոսը։ Հարցումներով ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոն երկրորդ տեղում է՝ 13,2 տոկոս ձայներով, իսկ նախագահի թեկնածու, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երրորդ տեղում է՝ 11 տոկոսով։ Մյուս թեկնածուների տոկոսները 10-ից ցածր են եղել։
Այն մարդկանց ձայներով, ովքեր հաստատ գնալու են ընտրատեղամասեր ու արդեն որոշել են ում եմ քվեարկելու, Զելենսկին կստանա 27,7 տոկոս։ Պորոշենկոն կրկին երկրորդ տեղում է՝ 19,6, Տիմոշենկոն երրորդ՝ 14,8 տոկոսով։
Մեկ այլ հարցման արդյունքներով ևս Զելենսկին կրկին առաջին տեղում է։ Այս թվերը վկայում են, որ Ուկրաինայի ընտրությունների երկրորդ փուլ, ամենայն հավանականությամբ, կանցնեն հենց Զելենսկին ու Պորոշենկոն։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Ուկրաինայի ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու գրանցել է ռեկորդային 44 թեկնածուների։
Նշենք, որ վերջերս Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, հարցազրույց էր տվել ու խոսել այն մասին, թե ինչ է փոխվել իրենց կյանքում՝ ամուսնու՝ նախագահի թեկնածու դառնալուց հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա