Սպանված սաուդցի լրագրողի գործով 20 հոգու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործի շրջանակներում Անկարայի պահանջով Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել 20 անձանց նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարություն է արել այդ կապակցությամբ և տեղեկացրել, որ կասկածյալները Ինտերպոլի կողմից ներառվել են առավել վտանգավոր հանցագործների ցուցակում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաչոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Խաչոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց պարզ դարձավ, որ լրագրողը դաժանաբար սպանվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան